13 հունվարի 2024 - 13:20 AMT
Սերժ Սարգսյանը Շախմատի ակադեմիայում հետևել է Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նշվում է, որ հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է՝ հասնելով մոտ 600–ի։

Նրանք հետևել են շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար: