Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Ֆյոդոր Չիտիպախովյանը Եվրոպայի առաջնությունում 19-րդն է:
Լիտվայի Կաունաս քաղաքում գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքում ազատ և կարճ ծրագրերից հետո, Ֆյոդոր Չիտիպախովյանը հավաքելով 197․44 միավոր զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, հայտնում է Արմենպրեսը։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Ֆրանսիան ներկայացնող Ադամ Հիմ Ֆանն է:
Ավելի վաղ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս էր եկել եզրափակիչ։