5 մայիսի 2009 - 20:09 AMT
Հայաստանը չի մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Ստեղծված հանգամանքներից ելնելով` ՀՀ Զինված Ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ/ԳՀԽ «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժություններին, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: