17 հունվարի 2024 - 18:33 AMT
Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին

Պակիստանը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ Իրանի կողմից հրթիռային հարվածներին ի պատասխան և հայտարարել է, որ պատասխան միջոցների իրավունք է իրեն վերապահում, հայտնում է ՌԲԿ–ն։

Հունվարի 16–ին Իրանը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու կենտրոնակայաններին։ Պակիստանը հայտարարել է, որ հարվածների արդյունքում 2 երեխա է զոհվել, ևս 3 մարդ վիրավորվել է։

Սալաֆիթական «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը հիմնվել է 2012–ին։ Շարժման անդամները սատարում են բելուջիստանցի անջատողականներին Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում։