18 հունվարի 2024 - 13:00 AMT
«Լիդիան Արմենիան» 12.5% բաժնետոմսերը կփոխանցի ՀՀ կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը։ Որոշումը հաստատվել է կառավարության նիստում։

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը տեղեկացրել է, որ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը, կկնքվի համապատասխան պայմանագիր։

«Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել ծրագրի արդյունավետ իրագործման համար առնվազն 250 մլն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է բնապահպանական վճարից ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն տրամադրել»,– ընդգծել է փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը և Վայքը:

Ըստ նրա ընկերությունն իր կանոնադրական կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը պարտավորվել տրամարդել ՀՀ կառավարությանը առանց գործադիր մարմնի կողմից որևիցե պարտավորության։

Իսպիսրյանի խոսքով ՀՀ–ն կընդունի «Լիդիան Արմենիայի» կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12.5 տոկոսը, այսինքն 12 500 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր։ Այս նպատակով նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից հայտարարել է, որ հանքի շահագործման հետ կապված ՀՀ իշխանությունները մտահոգություններ են ունեցել ու գնացել են այդ բոլոր հարցերի հետևից, որի արդյունքում նպատակահարմար է գտել հանքի շահագործումը։

«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը` ի դեմս կառավորության, բաժնեմաս ու մասնակցություն ունենա այդ ծրագրին»,– ընդգծեց նա։

2023 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։