5 մայիսի 2009 - 20:42 AMT
Հայաստանի նախագահը Պրահայում հանդիպելու է Թուրքիայի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության գագաթաժողովին: Գագաթաժողովի շրջանակում նախատեսվում է Հայաստանի նախագահի ելույթը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի աշխատանքային հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ` վերջիններիս նախաձեռնությամբ, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: