20 հունվարի 2024 - 15:33 AMT
Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան՝ նաև «այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն»

Մատենադարան են այցելել Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդը։ Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում «բ»Իրան Մատենադարանի պատվիրակության այցի«/բ» օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։

Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։ Դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն: