22 հունվարի 2024 - 10:43 AMT
Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Կապահովենք շարունակական աջակցություն ՀՀ-ին

Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցություն Հայաստանին։ Այդ մասին Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտնել է դիվանագիտական կորպուսին հղած ուղերձում։ Այդ մասին X-ի իր միկրոբոլոգում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ձգտել արդար և տևական խաղաղության՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը։ Պետք է ապահովել բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը»,–ասվում է գրառման մեջ:

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։