Այսուհետ Եվրամիության երկրներ և ԱՄԷ կարող են արտահանվել մի շարք սննդատեսակներ, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
ԵՄ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք։
Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա,
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ընթացող վեցամսա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում՝ համաձայնեցվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:
Արդյունքում՝ նշված սննդատեսակները Հայաստանից արդեն կարող են արտահանվել ԱՄԷ: