Հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 26-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց միջանկյալ հատվածի երթևեկությունը:
Դա պայմանավորված է Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,–ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։