30 հունվարի 2024 - 10:52 AMT
Փոխվարչապետի գրասենյակ․ Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը կկայանա մինչև հունվարի վերջ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի ավարտը վերջ։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Մինչև ամսվա ավարտը մնացել է երկու օր. հանդիպումը հունվարի 30–ին է լինելու, թե մյուս օրը, գրասենյակից չեն հստակեցրել։

Փոխվարչապետ Գրիգորյանն ավելի վաղասել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մինչդեռ, ավելի վաղ պնդել էր, թե հանձնաժողովների սպասվող հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: