2 փետրվարի 2024 - 17:18 AMT
Evocabank-ը 2 նոր մրցանակ է ստացել Global Business and Finance Magazine-ի կողմից

Evocabank-ը Global Business and Finance Magazine-ի կողմից արժանացել է միանգամից 2 մրցանակի՝

- Fastest Growing Bank in Armenia 2024

- Most Innovative Digital Bank in Armenia 2024

Evocabank-ի շարունակական ձեռքբերումներն ու միջազգային ընկերությունների կողմից տարբեր մրցանակների արժանանալը խոսում են Բանկի ճիշտ ռազմավարության, հաճախորդամետ ծառայությունների և փոփոխություններին արագ արձագանքելու մասին:

Evocabank-ը շարունակում է փոխել բանկային ոլորտի կարծրատիպերը՝ Բանկ-Գործընկեր փոխհարաբերությունների մեջ սահմանելով հարմարավետության, արդյունավետության և թափանցիկության նոր չափանիշներ։

Այս մրցանակներն ավելի են մոտեցնում Բանկի տեսլականին՝ լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց Բանկ այցելելու:

Evocabank-ը շարունակում է խթանել նորարարությունը, տնտեսական աճը և հզոր բանկային արժեքների ստեղծումը: