Փրկարարները Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում պայթյունի փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։
Պայթյունի դեպքով, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Ձևավորվել է քննչական խումբ։
Նշվում է, որ տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական տվյալով 2 տուն է փլուզվել։ Ականատեսներն ասել են, որ 2 քաղաքացի կա փլատակներում։ Ըստ ոստիկանության՝ մարտական 4 հաշվարկ դեպքի վայր է մեկնել։ Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն՝ լավաշի փուռ է պայթել։