6 մայիսի 2009 - 15:43 AMT
Երեւանում կբացվի Թրաֆիքինգի զոհերի աջակցության կենտրոն
Մայիսի 7-ին Երեւանում կբացվի Թրաֆիքինգի զոհերի աջակցության կենտրոն: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում կենտրոնի բացման արարողությանը ներկա կլինի թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բեդենը:

Կենտրոնը ստեղծվել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ:

Մայիսի 6-8-ը թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բեդենն առաջին անգամ կայցելի Հայաստան:

Այցի նպատակն է նպաստել ՀՀ եւ ԵԱՀԿ-ի համագործակցության խորացմանը թրաֆիքինգի դեմ պայքարում:--ԿԱ--