Ադրբեջանը Թուրքիայից Akıncı հարվածային ԱԹՍ-ներ է գնել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այցելել է ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ և հետևել այդ անօդաչուների գործարկմանը և թռիչքներին, հայտնում է Haqqin.az-ը։
Akıncı հարվածային ԱԹՍ-նեն արտադրում է Baykar ընկերությունը։
Նրանք նաև ծանոթացել են ԱԹՍ–ների ակադեմիայում ստեղծված պայմաններին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը նշել են, որ ակադեմիան հագեցած է արդիական չափանիշներին համապատասխան տեխնիկայով և սարքավորումներով։