Հանրապետության տարածքում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է մինչև +15 աստիճան։ Փետրվարի 10–ին ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Տավուշի մարզում և Սյունիքի հովիտներում, որտեղ ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +22 աստիճան։ Արմավիրի և Արարատի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +16․․․+17։