13 փետրվարի 2024 - 10:29 AMT
ԱԳՆ կայքից հեռացվել է ԼՂ հիմնախնդրին վերաբերող բաժինը

Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական էջից հեռացվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը՝ բոլոր լեզուներով։

Փետրվարի 9–ին նման պահանջ էր հնչել ադրբեջանական կողմից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրից բացի Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում, այդ թվում՝ ԱԳՆ կայքի բովանդակության մեջ: Այդ մասին նա ասել էր «Ազատությանը»։

Փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։