6 մայիսի 2009 - 18:14 AMT
Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին Վրաստանի ներքաղաքական իրադրության պատճառով
Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` ելնելով Վրաստանի ներքաղաքական իրադրությունից: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է, որ մինչ այդ Հայաստանը պարբերաբար մասնակցել է նմանատիպ միջոցառումներին, չնայած, որ Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ չէ:

«Հայաստանը մտադիր չէ մտնել ՆԱՏՕ, ի տարբերություն հարեւան Վրաստանի, բայց, չնայած դրան, մենք աշխատում ենք սերտորեն համագործակցել Դաշինքի հետ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: