6 մայիսի 2009 - 18:41 AMT
ANCA ներկայացուցիչները մերժել են Հայաստանի ԱԳն ղեկավարի հետ հանդիպու՞մը
Հայաստանի արտգործխնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ներկայացուցիչների հետ: Ինչպես գրում է Armenian Reporter թերթը, մեկ այլ հայկական լոբբիստական կազմակերպության` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ:

Ի տարբերություն ԱՀՀ-ի, ANCA-ն չի ողջունել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել էր ապրիլի 22-ին Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ: