6 մայիսի 2009 - 18:44 AMT
Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշով իջել է մեկ հորիզոնականով
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային սանդղակը: Հայաստանի հավաքականն անցյալ ամսվա համեմատ կրկին իջել է, այդ անգամ 1 հորիզոնականով եւ 268 միավորով շարունակում է զբաղեցնել սանդղակի արդեն 125-րդ հորիզոնականով: Վարկանիշային ցուցակի առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջատարի դիրքերը շարունակում են զբաղեցնել Եվրոպայի չեմպիոնները` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, երրորդ տեղում հոլանդացիներն են:

Առաջին տաս հավաքականների եւ Հայաստանի հավաքականի մրցակից-թիմերի դասավորությունը ենթախմբում`

1.Իսպանիա - 1729
2.Գերմանիա - 1362
3.Հոլանդիա - 1360
4.Բրազիլիա - 1281
5.Իտալիա - 1271
6.Արգենտիան - 1195
7.Անգլիա - 1173
8.Հորվաթիա - 1151
9.Ռուսաստան - 1117
10.Ֆրանսիա - 1074

14.Թուրքիա - 923
38.Բոսնիա - 737
61.Լատվիա - 541
62.Բելգիա - 534
113.Էստոնիա - 298
125.Հայաստան - 268

ՖԻՖԱ-յի հաջորդ վարկանիշային ցուցակը կհրապարակվի հունիսի 3-ին: