16 փետրվարի 2024 - 13:16 AMT
ՀՀ-ն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել $3 մլրդ-ի

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացնել և հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնել է Իրանի պլանի և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրին, հայտնում է Արմենպրեսն IRNA-ի վրա հղումով։

Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նախորդ տարի Իրանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 692 մլն 496.8 հազար դոլար՝ 2022-ի նկատմամբ նվազելով 2.5 տոկոսով: