16 փետրվարի 2024 - 13:29 AMT
Ռայիսի․ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։

Նա հավելել է, որ կողմնակի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն չի հանգեցնում որևէ լուծման, այլ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում, հայտնում է IRNA գործակալությունը։

Թեհրանի և Երևանի հարաբերությունները Ռայիսին անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։

Խոսելով Հարավային Կովկասում իրավիճակի մասին՝ Ռայիսին ասել է, որ Իրանը մեծապես կարևորում է կայունության և անվտանգության պահպանումը տարածաշրջանում։

Նա ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները՝ պատրաստկամություն հայտնելով նպաստելու Կովկասի տարածաշրջանի ռազմավարական անվտանգությանը՝ հաշվի առնելով Իրանի կարմիր գծերն այդ հարցում։

Ռայիսին հավանություն է տվել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։