16 փետրվարի 2024 - 14:53 AMT
Picsart-ն App Store-ում ամենաշատ որոնված բառն է դարձել

Picsart-ն App Store-ում լուսանկարների խմբագրման ամենաշատ որոնված բառն է խոշոր շուկաներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, 2-րդ տեղը Ճապոնիայում)՝ գերազանցելով նույնիսկ ընդհանուր բառերը, ինչպիսիք են «խմբագրել», «կոլաժ» և «լուսանկար»: Այդ մասին հայտնել է Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանն LinkedIn-ի իր պաշտոնական էջում, հայտնում է Արմենպրեսը։

«Picsart-ը դառնում է լուսանկարների խմբագրման հոմանիշ: Խմբագրումն այլևս պրոֆեսիոնալների համար չէ, այն բոլորի համար է: Եվ մենք հզոր գործիքներ ենք դարձնում բոլորին հասանելի: Խորին շնորհակալություն data.ai-ին «Մոբայլի վիճակի» զեկույցի համար: Եվ ամենակարևորը, մեր անհավանական օգտատերերին, ձեր գաղափարները ոգեշնչում են մեզ: Եկեք շարունակենք աշխարհը դարձնել ավելի ստեղծագործ վայր»,- գրել է նա: