16 փետրվարի 2024 - 18:31 AMT
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 21․3% մասնաբաժնով (31.12.2023 թ․):

2023-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25․3%-ով` 31.12.2023-ի դրությամբ կազմելով ավելի քան 233 մլրդ դրամ:

Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվել է օնլայն: Հատկանշական է, որ նույն ցուցանիշը դեկտեմբեր ամսին կազմել է արդեն 51%։

Ամերիաբանկի estate.ameriabank.am հարթակը հնարավորություն է տալիս առաջնային շուկայից բնակարան գնելու ամբողջ ուղին անցնել օնլայն՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Ներկայումս հարթակում ներկայացված է 90-ից ավելի շենք՝ ավելի քան 1650 բնակարանով ու առանձնատնով։