17 փետրվարի 2024 - 11:19 AMT
Փաշինյանը հանդիպել է ՄԹ գաղտնի հետախուզության ղեկավարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Փաշինյանը Մյունխեն է մեկնել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Փետրվարի 16-18-ն անցկացվելիք համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: