17 փետրվարի 2024 - 12:50 AMT
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի առաջնությունում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հանրային ռադիոն։

Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի հավաքականի կազմում նժույգ-թափեր վարժության որակավորման փուլին մասնակցել են Գագիկ Խաչիկյանը և Հարություն Մերդինյանը, որոնց, սակայն, չի հաջողվել դուրս գալ հաջորդ փուլ: