Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը։ Նա հանդես էր գալիս 87 կգ քաշային կարգում։
Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին, հայտնում է Panorama.am-ը։
Նա պոկում վարժությունում էլ է նվաճել փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավել է 5-րդ տեղը:
36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:
«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգևորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձևում եմ»,-ասել է Խուրշուդյանը, հայտնում է Արմենպրեսը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ:
«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից ուրախության արցունքներ են, մյուս կողմից տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասել է նա:
Նույն քաշային կարգում հանդես եկոթղ Տաթև Հակոբյանը 4-րդ տեղում է։