95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը:
2008-ի դեկտեմբերին նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ արժանացել էր ՀՀ ազգային հերոսի կոչմանը։
1985-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։