Հանրապետության տարածքում մարտի 1-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 1–4-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Մարտի լույս 2–ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում կգրանցի –10․․․-11 աստիճան, իսկ մարտի 2–ի ցերեկն ամենատաքը կլինի Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, որտեղ ջերմաստիճանը կհասնի մինչև +15–ի։
Երևանում մարտի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի լույս 2–ի գիշերը կլինի -4 աստիճան, ցերեկային ժամերին՝ +13։