2 մարտի 2024 - 14:58 AMT
Կլաարը և Բայրամովն Անթալիայում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցեր են քննարկել

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպումը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ, հայտնում է Interfax.az-ը։

«Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ»,- գրել է Բայրամովը X-ի իր միկրոբոլոգում։

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Վրաստանում ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները: