4 մարտի 2024 - 11:27 AMT
Բաքուն կրկին մեղադրում է ՀՀ–ին ականապատ դաշտերի «ոչ ճշգրիտ քարտեզներ» տրամադրելու մեջ

Ադրբեջանը կրկին մեղադրել է ՀՀ–ին ականապատ դաշտերի «ոչ ճշգրիտ քարտեզներ» տրամադրելու մեջ։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, «Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվում է ճշգրիտ քարտեզներ տրամադրել», գրում է Interfax.az-ը։

Նշվում է, թե Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են լուրջ խնդիր մնալ և որ 2020–ի նոյեմբերից ականների զոհ է դարձել 346 ադրբեջանցի

Մարտի 3–ին ականի պայթյուն է տեղի ունեցել Աղդամի շրջանում, որից տուժել է Բախթիար Աբբասովը։

2024–ի հունվարի 26-ին Հայաստանը 8 ականապատ դաշտերի ձևաթղթեր է փոխանցել Ադրբեջանին։