4 մարտի 2024 - 12:18 AMT
«Կանազ» մարզամշակութային համալիրը հիմնովին կվերանորոգվի

«Կանազ» մշակութային և մարզական համալիրը վերադարձվել է Երևանին և հիմնովին կվերանորոգվի։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կքննարկվեն հետագա օգտագործման նպատակները։

«Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները, ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք կարող են այնտեղ տեղակայվել։ Կա նաև նախարարության հայտ։ Պետք է քննարկել»,- ասել է քաղաքապետը:

Երևանին է վերադարձվել Կասկադի վերին հատվածը, քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի։