4 մարտի 2024 - 14:45 AMT
Սեպտեմբերին Երևանում Համաշխարհային հայկական գագաթնաժողով կանցկացվի

Սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Կազմակերպիչը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է:

Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթնաժողովը կհյուրընկալի սփյուռքի և Հայաստանի մոտ 1000 ներկայացուցչի:

Սփյուռքի համայնքներում ակտիվ ներգրավվածություն ունեցող գործիչները, մասնագիտական խմբերի ներկայացուցիչները, համահայկական, երիտասարդական, մշակութային, կրթական, գործարար և այլ կառույցների անդամները, ովքեր հետաքրքրված են համաժողովին մասնակցությամբ, կարող են լրացնել հայտադիմումը՝ արտահայտելով գագաթնաժողովին մասնակցելու իրենց ցանկությունը։

Մասնակիցների վերջնական ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով: