Փետրվարի 4-ի դրությամբ 2024-ին Հայաստանում հաստատվել է կարմրուկով վարակման 120 դեպք, որից 87-ը՝ երեխա, 33-ը՝ մեծահասակ։
Հոսպիտալացված է 5 անձ, 96-ը՝ դուրս է գրվել, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
2023–ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 545 դեպք։
Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: