7 մայիսի 2009 - 14:01 AMT
Դաշնակցությունը լքել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն Ազգային անվտանգության խորհրդի անդամի պարտականություններից ազատելու համար:

Մայիսի 6-ին Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել, հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը: