4 մարտի 2024 - 17:32 AMT
Քաղշին կոմիտեի նախկին նախագահ Վերմիշյանն ազատ կարձակվի

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա արդեն 4 տարի կալանքի տակ էր։

«Իմ կարերիայի պատմական պահը։ Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանն ազատ կարձակվի:

Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է կալանավորման փոփոխության միջնորդությունը»,- գրել է փաստաբանը։