5 մարտի 2024 - 16:04 AMT
Միշուստինը երկօրյա այցով Բաքվում է

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել, որտեղ հանդիպումներ կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ։

Հատուկ ուշադրություն է դարձվելու երկկողմ համագործակցությանը էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերական, մշակութային և հումանիտար ոլորտներում, գրում է ՏԱՍՍ–ը։

Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։