6 մարտի 2024 - 10:16 AMT
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Մարտի 5-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տված ասուլիսում հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Նա նաև ասել է, թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։