6 մարտի 2024 - 12:43 AMT
Հայաստան կժամանի Կիպրոսի ԱԳ նախարարը

Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:

Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։