7 մարտի 2024 - 14:43 AMT
ՌԴ-ն Գարրի Կասպարովին ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»

ՌԴ-ն շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին ընդգրկել է «ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում»։ Նա ՌԴ–ում «օտարերկրյա գործակալ է» ճանաչվել։

Ցանկը կազմում է «Ռոսֆինմոնիտորինգ» ծառայությունը, Կասպարովի անունը գրանցվել է կայքի ռեգիստրում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

2023–ի դեկտեմբերին Մոսկվայի ՆԳՆ–ն հանցակազմ էր գտել Կասպարովի և «Ռուսաստանի ազատ ֆորումի» համահիմնադիր Իվան Տյուտրինի գործողություններում, որոնք աճուրդով գումար էին հավաքել Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մասնակցող ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար։ Նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Կասպարովն արդեն երկար տարիներ է, ինչ չի բնակվում ՌԴ–ում։