9 մարտի 2024 - 15:06 AMT
Էրդողանն ասել է՝ մարտի 31-ի ընտրությունները վերջինն են լինելու իր համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լինելու են իր համար վերջինը՝ նկատի ունենալով գործող օրենսդրությունը։

«Ինձ համար սա ավարտ է։ Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում»,-ասել է նա, հայտնում է Vesti.ru-ն թուրքական հեռստաալիքների վրա հղումով։

Էրդողանը հավելել է, որ մարտի 31–ի ընտրությունների արդյունքներով գործերը կփոխանցվեն նրանց, ովքեր կղեկավարեն երկիրն իրենից հետո։

Photo. AP