11 մարտի 2024 - 15:25 AMT
Սյունիքում ԵՄ դիտորդների մասնակցությամբ վթարից տուժածներ չկան

Սյունիքում ԵՄ դիտորադական առաքելության անդամների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածներ չկան։ ՀՀ ՆԳՆ-ից հաստատել են վթարի փաստն առանց մասնակիցների վերաբերյալ տվյալներ հայտնելու, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Այսօր՝ ժամը 9։33-ին հաղորդում է ստացվել, որ Տաթև-Լծեն ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել։ Մեկնած պարեկային կարգախումբն արձանագրել է նյութական վնասով վթար, տուժողներ չեն եղել»,- նշել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ Shamshyan.com–ը հայտնել էր, որ ավտոմեքենան սպասարկում է Հայաստանում Եվրախորհրդի դիտորդական առաքելությանը և վարորդն ու 2 ուղևորները եվրադիտորդներ են: