11 մարտի 2024 - 17:06 AMT
Բաքվում տագնապած են․ Քաղաքի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառել

Սոցիալական ցանցերում ադրբեջանական տիրույթում լուրեր են տարածվել, թե Բաքվի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառվում։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ անհայտ անձանց կողմից նման բովանդակության գրքերի վաճառքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, գրում է ադրբեջանական APA-ն։

Նշվել է նաև, որ հետաքննության արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի։

Մեկ այլ ադրբեջանական լրատվամիջոց՝ Minval.az-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ գրքույկների վրա լատինատառ գրված է՝ ditord:

Նշվում է նաև, որ ՆԳՆ–ն միջոցներ է «ձեռնարկում հայկական քարոզչության դեմ»։