12 մարտի 2024 - 17:40 AMT
ՀՀ դեսպանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են ռազմավարական գործընկերության հռչակագիրը

Մարտի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։

Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։