ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն ծանուցում է ստացել Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։
Նա հավելել է, որ, անկասկած, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում շարունակվում են, գրում է ՏԱՍՍ–ը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել: Նա նշել էր, որ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայկական կողմն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։