12 մարտի 2024 - 16:03 AMT
ՀԱՊԿ–ը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին։

Նա նշել է, որ ավանդաբար կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահ ուղղությանը։

«Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջող են իրենց դրսևորել 2022–ի հունվարին (Ղազախստանում ապակայունացման ժամանակ)։ Սակայն, ՀԱՊԿ–ը միտված է ընդլայնելու իր մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին նաև իր պատասխանատվության գոտուց դուրս»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Տասմագամբետովն ընդգծել է, որ խաղաղապահ գործունեության ընդլայնումն անհնար է առանց միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ–ի հետ սերտ համագործակցության։

Նա նշել է, որ, օրինակ, Ղազախստանը մասնակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին Արևմտյան Սահարայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյում, Լիբանանում։