13 մարտի 2024 - 13:45 AMT
«Լադանիվայի» եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի եվրատեսիլյան երգն ու տեսահոլովակը։

«Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,–ասվում է «Առաջին ալիքի» հաղորդագրության մեջ։

Մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:

«Լադանիվան», որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: