14 մարտի 2024 - 14:09 AMT
Ալիև․ Այսօր մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանն առավել, քան երբևէ, և դա պատերազմի արդյունքն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման իր ելույթում հայտարարել է, որ այժմ ավելի, քան երբևէ, մոտ են Երևանի հետ խաղաղությանը, հայտնում է Haqqin.az-ը։

«Այժմ մենք առավել, քան երբևէ, մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը․․․Հարավային Կովկասի անկախության շրջանում խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա։ Եվ դա երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքն է»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։