15 մարտի 2024 - 18:53 AMT
Ադրբեջանը 2023–ին մոտ 20%-ով ավելացրել է ռազմական և անվտանգային ծախսերը՝ հասցնելով մոտ $3.5 մլրդ–ի

Ադրբեջանը, որը մշտապես թիրախավորում է ՀՀ ռազմական ծախսերը, 2023–ին նախորդ տարվա համեմատ 19.6%–ով ավելացրել է ռազմական ոլորտին և ազգային անվտանգությանը հատկացվող ծախսերը՝ հասցնելով մոտ 3.5 մլրդ դոլարի։ Այդ տվյալները ներկայացրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Նա այդ մասին խոսել է՝ Միլի մեջլիսում ներկայացնելով կառավարության 2023թ․կատարողականը, հայտնում է Interfax.az-ը։

Նա շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը։

«Ուստի շարունակում է զարգանալ բանակը և բարձրանալ ազգային անվտանգության ներուժը»,–ասել է Ասադովը՝ հավելելով, որ առաջիկա տարիներին ևս պետական բյուջեից զգալի միջոցներ են հատկացվելու այդ նպատակների համար։