ԿԸՀ նախնական տվյալներով, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ձայների ավելի քան 87․32 %-ով հաղթում է նախագահական ընտրություններում։
Մասնակցությունը ընտրություններին եղել է ռեկորդային և, հաշվի առնելով առցանց քվեարկությունը, կազմել է 74%։
Մարտի 18-ի 07։00-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 99․43%-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 4.3 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունը ներկայացնող Վլադիսլավ Դավանկովը՝ 3․8 տոկոսը, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3․2 տոկոսը։
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1․4 տոկոսը։
ՌԴ նախագահական ընտրությունները մեկնարկել էին մարտի 15–ի առավոտյան և տևել են 3 օր, ընտրատեղամասերը փակվել են մարտի 17-ի երեկոյան։